2830 դիտում
20:20 08-03-2019
Թալիշ գործիչ Ֆահրոդին Աբոսզոդան չի դիմել ՀՀ-ում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի քաղաքացի, թալիշ գործիչ Ֆահրոդին Աբոսզոդան չի դիմել ՀՀ-ում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
«Օրերս Ազգային ժողովում պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Մնացականյանին, թե ինչու Հայաստանը չկարողացավ քաղաքական ապաստան տրամադրել Թալիշական ազգային շարժման նախագահ Ֆահրոդին Աբոսզոդային: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցը, ինչու Հայաստանի կողմից որոշ քայլեր չձեռնարկվեցին» հարցին Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Ինչպես մեզ տեղեկացրել են ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայությունից, Ադրբեջանի քաղաքացի, թալիշ գործիչ Ֆահրոդին Աբոսզոդան չի դիմել ՀՀ-ում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
Ինչպես Ազգային Ժողովում նշել է ԱԳ նախարար Մնացականյանը, հարցը մեր կողմից դիտարկվում է մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում»։
Նմանատիպ նյութեր
1293 դիտում
16:15 03-03-2014
Ապաստան ստանալու խնդրանքով ՌԴ֊ին մոտ 143 հազար ուկրաինացի է դիմել
8953 դիտում
18:45 07-05-2017
450 թուրք պաշտոնյա ու զինվորական ապաստան ստանալու խնդրանքով դիմել են Գերմանիային
Այս բաժնից
604 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
484 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
307 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը