211652_close_icon

450 թուրք պաշտոնյա ու զինվորական ապաստան ստանալու խնդրանքով դիմել են Գերմանիային

views-count9103 դիտում article-date 18:45 07-05-2017
Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալեմայնե ցայթունգ» պարբերականի տվյալներով՝ Գերմանիայում ապաստան ստանալու խնդրանքով դիմում ներկայացրած թուրք պաշտոնյաների ու զինվորականների թիվը վերջին ամսում ավելացել է: Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան է խնդրել շուրջ 450 թուրք դիվանագետ, սպա, դատավոր և այլ պաշտոնյա: Թուրքիայում ապրիլի 15­-ից սկսված զանգվածայաին հալածանքների հետո ապաստան խնդրողների հոսքը կտրուկ ավելացել է: 450­-ի մեջ են նաև Բելգիայում ՆԱՏՕ-­ի ռազմակայանում ծառայության մեջ գտնվող թուրք սպաներ, ինչպես նաև աֆրիկյան երկրներում Թուրքիայի դեսպանություններում գտնվող զինվորական կցորդներ: Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Գերմանիայից ապաստան է խնդրել Թուրքիայի ավելի քան 7 հազար 700 քաղաքացի, որոնցից միայն ութ տոկոսի դիմումներն են բավարարվել:

Նմանատիպ նյութեր