Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախ. նրանց դիմավորել է Բակո Սահակյանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:
Արցախ է ժամանել նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 12-ին, Արցախ Հանրապետությունում կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին պետք է մասնակցի նաև ՀՀ վարչապետը։