3573 դիտում
10:09 12-03-2019
Փարաքար և Մերձավան գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար և Մերձավան գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում. տարիներ շարունակ իրենց գյուղերին հարակից տարածքներում շահագործվել են գիպսի, ավազի և բազալտի հանքեր, որոնք իսկական վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի ու առողջության համար: Թեթև քամու արդյունքում մարդկանց տներն ու բակերը լցվում են փոշով:
Ահազանգի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթն Արմավիրի մարզից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է այդ հանքեր և զարհուրելի պատկերի ականատեսը եղել:
Ավազահանքերի շահագործումից հետո հողատարածքները անապատացած են, մինչդեռ, «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանքավայրերի շահագործումից հետո շահագործողը պետք է կատարի բուսական շերտի վերականգնում: Նշենք, որ այդ հանքերը շահագործման թույլտվություն ստացել են 2012թ., երբ բնապահպանության նախարարը (այժմ մեծ չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով մեղադրյալ) հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանն էր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1327 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»