1694 դիտում
16:41 18-03-2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին:
Ինչպես հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Սմբատ Սաիյանը հյուրերին ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները և ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները դրանցից մեկն են:
«Մեր երկրում նշված ոլորտում աշխատանքներն իրագործվում են երկու ուղղությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ու մեխանիզմների կատարելագործում և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման ընդհանուր ընթացակարգերի վերանայում՝ հիմքում ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման մեխանիզմները»,- նշել է նախարարի տեղակալը:
Նախարարության պաշտոնյաները դեսպանին ներկայացրել են նաև հաշմանադամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները՝ աջակցող սարքերի տրամադրում, դրամական նպաստներ և այլն:
Պարոն Սաիյանը զրույցի ընթացքում առանձնացրել է ոլորտի երկու կարևոր խնդիր՝ ոլորտի ապաինստիտուցիոնալացումն ու այլընտրանքային ծառայությունների մակարդակի և որակի բարելավումը: Խոսվել է նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին: Պարոն Սաիյանն ընդգծել է, որ ՀԿ-ների դերը ոլորտի զարգացման, խնդիրների վերհանման, ինչպես նաև՝ լուծումներ գտնելու հարցում անգնահատելի է:
«Ամեն ինչ շահառուի համար, ամեն ինչ մարդու համար. սա այն ելակետն ու սկզբունքն է, որն ունի նախարարությունը սոցիալական պաշտպանության ոլորտում իրագործվող աշխատանքների և ծրագրերի հիմքում»,- ասել է նախարարի տեղակալը:
Դեսպան Մակոնենը շնորհակալություն է հայտնել ընդունելության և նախարարության ծրագրերի վերաբերյալ հանգամանալից ներկայացման համար և նշել, որ պատրաստակամ են համագործակցել և աջակցել՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:
Նմանատիպ նյութեր
1159 դիտում
23:00 18-11-2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին
922 դիտում
15:45 17-05-2023
ՌԴ-ում սառեցրել են Ֆինլանդիայի դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվները. Ֆինլանդիայի ԱԳՆ
Այս բաժնից
610 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը