2634 դիտում
19:37 18-03-2019
Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Օպերայի սրճարաններն ապամոնտաժած անձնակազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխատանքային հերթական խորհդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման և բարեկարգման աշխատանքներն իրականացրած անձնակազմին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին ու մայրաքաղաքի բնակիչներին՝ հասարակական կարգի պահպանման և նախաձեռնությանն աջակցելու համար:
Ծրագրի նպատակը համայնքին պատկանող տարածքի ճարտարապետական տեսքի և երբեմնի կանաչ գոտու վերականգնումն է:
«Սա մեր քաղաքի սիրտն է, և մենք պետք է մեր քաղաքի սիրտը գեղեցկացնենք, պետք է բարեկարգենք, կանաչապատենք, որպեսզի և մեր համաքաղաքացիները, և մեր քաղաքի հյուրերը վայելեն մշակութային այդ մթնոլորտը»,- նշել է քաղաքապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4309 դիտում
13:34 25-04-2020
Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Մեծ եղեռնի տարելիցին նվիրված միջոցառուների աջակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
595 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
826 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
748 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել