3656 դիտում
12:22 21-03-2019
«Յուվենտուսը» ամռանը ԱՄՆ չի մեկնի Ռոնալդուի պատճառով. վերջինիս կարող են ձերբակալել
«Յուվենտուսը» ամռանը նախամրցաշրջանային փուլը կանցկացնի ոչ թե ԱՄՆ-ում, այլ՝ Ասիայում:
Ամերիկայում մրցաշարի կազմակերպիչները որոշել են այն անցկացնել առանց «Յուվենտուսի», քանի որ չեն բացառում, որ իտալական թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կարող են ձերբակալել բռնաբարության գործով ընթացող հետաքննության շրջանակներում:
Թուրինյան ակումբը Relevent Sports ընկերության կողմից կազմակերպվող Չեմպիոնների միջազգային գավաթի մրցաշարին մասնակցելու բազմամյա համաձայնագիր ունի: Սպասվում է, որ «Յուվենտուսը» իր հանդիպումները կանցկացնի Չինաստանում և Սինգապուրում՝ «Տոտենհեմի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Հիշեցնենք, որ ամերիկյան մոդել Քեթրին Մայորգան հայտարարել էր, որ Ռոնալդուն իրեն 2009թ. հունիսին բռնաբարել է Լաս-Վեգասում:
2010 թվականին Մայորգան ֆուտբոլիստի փաստաբանների հետ միջադեպը չհրապարակելու համաձայնագիր էր կնքել, որի դիմաց ստացել էր 375 հազ. դոլար:
2018թ. Մայորգան դեպքի մասին մանրամասն հրապարակավ պատմել էր, սեպտեմբերին ոստիկանությունը գործը վերսկսել էր:
Նմանատիպ նյութեր
7938 դիտում
21:27 05-07-2018
Հուլիսի 7-ին «Յուվենտուսը» կարող է հայտարարել Ռոնալդուի տրանսֆերի մասին
3392 դիտում
15:06 31-07-2018
Ալեսանդրո Դել Պիերո. Ռոնալդուի հետ «Յուվենտուսը» կարող է նվաճել Չեմպիոնների լիգան
4036 դիտում
18:50 08-09-2015
Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ընկերուհին ամռանը ժամանակ չի կորցրել. ֆոտոշարք
Այս բաժնից
9451 դիտում
22:02 30-12-2024
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ծանրորդ Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին
3532 դիտում
20:22 30-12-2024
Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին
4972 դիտում
12:39 29-12-2024
Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակել