211652_close_icon
views-count52919 դիտում article-date 10:04 24-03-2019

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու Արարատի բաժնի ծառայողները 73–ամյա քաղաքացու ջերմոցում հայտնաբերել են 12 կգ-ից ավելի «պլան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արարատի մարզում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութերի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանութան Արարատի բաժնի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 73-ամյա Ժորա Ավետիսյանին պատկանող տան բակն ու առկա կիսակառույց շինությունները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զննությամբ շինություններից մեկից, որը օգտագործվում է որպես ջերմոց, հայտնաբերվել է տնկված կանեփի 414 բույս, որի ընդհանուր քաշը կազմել է մոտ 12 կգ 300 գ: Ջերմոցին կից շինությունից ակնհայտ տեսանելի վայրում դրված երկաթյա տարայի (տաշտ) միջից հայտնաբերվել է կանեփի 41 բույս, որոնց ընդհանուր քաշը կազմել է մոտ 1100 գ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ժ. Ավետիսյանը հայտարարել է, որ նշվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և ինքն է աճեցրել՝ կանեփի սերմեր ստանալու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ժ. Ավետիսյանն ու նրա տղան՝ 41-ամյա Գարիկ Ավետիսյանը բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և որոշ ժամանկ անց բաց են թողնվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր