Պորոշենկոյին մեղադրել են հարազատ եղբոր սպանության մեջ
Ուկրաինական 1+1 հեռուստաընկերության լրագրողները նոր հետաքննություն են անցկացրել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վերաբերյալ և պարզել, որ երկրի ներկայիս ղեկավարը կարող է առնչություն ունենալ հարազատ եղբոր՝ Միխայիլ Պորոշենկոյի սպանությանը:
Այն մասին, որ Միխայիլին կարող էին սպանած լինել, լրատվամիջոցներին պատմել է մոլդովացի քաղաքական գործիչ Ռենատո Ուսատին: Վերջին պնդել է, որ Պորոշենկոյի եղբորը ջրում խեղդել են, որից հետո «մեռած Քիշնև տեղափոխել»: Իսկ ըստ պաշտոնական վարկածի, Միխայիլ Պորոշենկոն զոհվել է ճանապարհա-տրանսպորտային պատահարում:
Որպես ապացույց Ուսատին լրագրողներին ներկայացրել է 2012թ. փետրվարի 1-ին դատախազության որոշման պատճենը, որտեղ նշված է, որ «Պորոշենկոն մի շարք հանցավոր խմբավորումներ է կազմակերպել, որոնք 1996-2004թթ. Մոլդովայի տարածքում մի շարք առանձնապես ծանր հանցագործություններ է կատարել»:
Խոսքը գնում է առանձնահատուկ խոշոր չափերի հափշտակության և խարդախության մասին:
Բացի այդ, փաստաթղթում նշված է նաև Ուկրաինայի գործող նախագահի առնչության մասին՝ ՄիխայիլՊորոշենկոյի սպանության հնարավոր կազմարպման մասին: