2073 դիտում
19:53 27-03-2019
Արցախի պետնախարար Մարտիրոսյանը մասնակցել է «Տաշիր» հիմնադրամի կողմից Արցախի երեխաներին պարգևավճարների հանձնման միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ մարտի 27-ին կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով «Տաշիր» ընկերությունը Արցախի 201 ընտանիքներում 2018թ.-ին ծնված չորրորդ երեխաներին 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարգևավճարների տրամադրման հանդիսավոր միջոցառումը:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքի խոսքից հետո պետական նախարարը իր ելութում երախտագիտություն է հայտնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի պատասխանատուներին և «Տաշիր Գրուպ»-ի հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանին արդեն երրորդ տարին Արցախում այդ կարևոր ու կենսական նշանակության ծրագիրն իրագործելու համար, որից օգտվել են մոտ 650 ընտանիքներ: ««Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնության արժեքը իրականում մի քանի անգամ ավելին է, քան դրա համար նախատեսված գումարը, քանի որ այն նպաստում է երիտասարդ ընտանիքների կայացմանը, բազմազավակության խթանմանը, որը ամուր պետականության հիմքն է: Հիմնադրամի մասնակցությամբ առողջապահության, ճանապարհաշինության, բնակարանաշինության, ջրամատակարարման, մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում իրականացված ու իրականացվող տասնյակ միլիոն դոլարների հասնող բարեգործական ծրագրեր կան Արցախում: Բավական է նշել միայն Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի կառուցումն ու կահավորումը»,- նշել է պետնախարարը՝ շնորհակալություն հայտնելով նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին արդյունավետ համագործակցության համար:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն իր խոսքում նշել է, որ Հիմնադրամի կողմից բազմաթիվ բարեգործական ծրագրերից առանձնահատուկ վերաբերմունք ունի բազմազավակության խթանմանն ուղղված ծրագրի նկատմամբ, քանի որ այն յուրօրինակ խորհուրդ ունի: «Ամեն տարի անհամբերությամբ սպասում եմ այս օրվան: Շնորհակալություն ձեզ, սիրելի ծնողներ, որ ամրացնում եք մեր հայրենիքի արմատը»,- նշել է Նարեկ Կարապետյանը:
Օրվա խորհրդին նվիրված՝ ելույթ է ունեցել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով:
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
20:22 07-07-2023
Երբևիցե չհուսահատվեք․ ՀՀ նախագահը մասնակցել է ՀՊՏՀ-ի ավարտական վկայականների հանձնման միջոցառմանը
Այս բաժնից
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
913 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21424 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու