Ղազախստանում կործանվել է պաշտպանության նախարարության Մի-8 ուղղաթիռը. կան զոհեր
Ղազախստանում վթարի է ենթարկվել ԶՈւ օդային պաշտպանության ուժերի Մի-8 ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է [url=https://tengrinews.kz/events/voennyiy-vertolet-upal-kyizyilordinskoy-oblasti-pogibshie-365940/]Tengrinews.kz[/url]-ն:
Ավիավթարը տեղի է ունեցել Կիզիլորդայի մարզում, տեղեկացնում է աղբյուրը՝ հղում կատարելով Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կան զոհեր: Նրանց թիվը և տուժաների վիճակը ճշտվում են։
«Ուղղաթիռը Աքթաուից թռչում էր Շիմքենթ։ Թռիչքը կատարվում էր «Ալթին ժեբե» հատուկ ստորաբաժանումների համալիր ստուգումների և վարժանքների շրջանակում, ուշ ժամի և բարդ տեղանքում»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել՝ պարզելու ավիապատահարի պատճառներն ու հանգամանքները։
ՆԳՆ արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալներով՝ Մի-8 ուղղաթիռը կործանվել է Կիզիլորդայի մարզի Ժալագաշի շրջանում։ Ուղղաթիռը անհայտ հանգամանքներում վայր է ընկել և ամբողջովին այրվել։