Ղազախստանում Як-12 ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ղազախստանի Ալմա-Աթայի շրջանում կործանվել է Як-12 տիպի ինքնաթիռ։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի ներդրումների ու հանրապետության զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի հարցերով հանձնաժողովը։
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը, որը պատկանում էր «Կազավիա» ընկերությանը, ընկել է Ժարկենտ քաղաքից 10 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում գտնվող Շոլակայ գյուղի մոտ։
Վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Ինքնաթիռն իրականացնում էր ավիաքիմիական աշխատանքներ։