1271 դիտում
10:49 28-03-2019
Քրիստիան Տեր-Ստեփանյանը ընտրվել է ՖՄԽ Քաղաքական հանձնաժողովի նախագահ
Մարտի 26-ին կայացած Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի (ՖՄԽ) նիստին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն (Louise Mushikiwabo), Երևանի գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ իր խոսքում անդրադարձավ 2018թ․ հոկտեմբերին Երևանում կայացած ՖՄԿ գագաթաժողովին և շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին այն գերազանց կազմակերպելու համար։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նիստին ելույթ ունեցավ ՖՄԽ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը և, շնորհավորելով Լուիզ Մուշիկիվաբոյին Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթեց նրան իր առաքելության իրականացման ընթացքում։ Դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց նաև գագաթաժողովում ՀՀ նախագահության ընթացքում Հայաստանի նախաձեռնությունները՝ Երևանի գագաթաժողովի կողմից ընդունված հռչակագրում և բանաձևերում ամրագրված հանձնառությունների իրականացման նպատակով։
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը միաձայն ՖՄԽ Քաղաքական հանձնաժողովի նախագահ ընտրեց ՖՄԽ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին։
Տեղեկանք. Քաղաքական հանձնաժողովը ՖՄԽ հանձնաժողովներից կարևորագույնն է։ Այն ուսումնասիրում է քաղաքական իրավիճակը ֆրանկոֆոն տարածքում։
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
16:31 17-01-2019
Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից
1357 դիտում
19:46 07-11-2023
Կյանքից հեռացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դիվանագետ Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանը
Այս բաժնից
658 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին