5553 դիտում
23:25 29-03-2019
Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են շարունակելու ուղիղ երկխոսությունը. Մինսկի խմբի հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով։ Հայտարարությունը՝ ամբողջությամբ.
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` Ռուսաստան, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա) հովանու ներքո հանդիպեցին Վիեննայում։ Հանդիպմանը մասնակցեցին նաև արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս ներկա էր հանդիպմանը։
Հանդիպումը կայացավ դրական ու կառուցողական մթնոլորտում և հնարավորություն ընձեռեց երկու առաջնորդներին հստակեցնելու իրենց հարգարժան դիրքորոշումները։ Նրանք տեսակետներ փոխանակեցին մի շարք առանցքային հարերի վերաբերյալ՝ կապված կարգավորման գործընթացի և բովանդակային գաղափարների շուրջ։
Երկու առաջնորդներն ընդգծեցին խաղաղությանը նպաստող մթնոլորտի կառուցման և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարևորությունը։
Հիշատակելով Դուշանբեում իրենց ունեցած խոսակցությունը՝ առաջնորդները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ ամրապդնելու հրադադարի ռեժիմը և բարելավելու ուղիղ հաղորդակցման մեխանիզմները։ Նրանք նաև համաձայնեցին զարգացնել մի շարք միջոցներ հումանիտար ոլորտում։
Վարչապետն ու նախագահը հանձնարարեցին իրենց նախարարներին մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահներին։ Նրանք նաև համաձայնեցին շարունակելու ուղիղ երկխոսությունը»։
Նմանատիպ նյութեր
6268 դիտում
13:48 23-04-2018
Երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ. նախարարը՝ բանակցությունները շարունակելու մասին
Այս բաժնից
367 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
493 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
925 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը