Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից 148 կմ դեպի հարավ-արևմուտք, իսկ օջախը եղել է 15 կմ խորության վրա:
Տուժածների ու փլուզումների մասին դեռևս տեղեկություն չկան: