Գերմանիայում ավիավթարից զոհվել է ռուսական S7 ավիաընկերության համասեփականատեր Նատալյա Ֆիլևան
Գերմանիայում ավիավթարի հետևանքով զոհվել է ռուսական հայտի S7 ավիաընկերության համասեփականատեր Նատալյա Ֆիլևան։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մասնավոր Epic-LT ինքնաթիռը, որում եղել է Ն. Ֆիլևան և իր հայրը, վթարի է ենթարկվել Էգելսբախի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ։
Համացանցում նաև հրապարակվել է [url=https://www.hessenschau.de/panorama/flugzeugunglueck-mit-drei-toten-offenbar-auch-russische-prominente-unter-absturzopfern,absturz-egelsbach-100.html]տեսանյութ[/url], որում երևում է, թե ինչպես են հրշեջները փրփուրով պատում ինքնաթիռի բեկորները;
Նախնական տեղեկություններով՝ հայր ու դուստր մեկնում էին Գերմանիա՝ բուժման նպատակով։