Ալժիրում ավիավթարից հետո մեկ ուղևոր ողջ է մնացել
Ալժիրում С-130 «Геркулес» ինքնաթիռի վթարի ենթարկվելուց հետո, որի հետևանքով 119 մարդ էր զոհվել, մեկ մարդ ողջ է մնացել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
«Մենք գտել ենք մեկ ողջ մնացած մարդու և որոնողական աշխատանքները շարունակվում են», -ասել է փրկարարական ծառայության ներկայացուցիչը: Այս պահին տուժողը հոսպիտալացվել է:
Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի էր ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան։ Ըստ նախնական տվյալների, վթարի հետևանքով օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմը զոհվել էին։ Օդանավը Վարկալե մարզից ուղևորվում էր դեպի Ալժիրի հյուսիսարևելյան մասում գտնվող Կոնստանտինա քաղաքի օդանավակայան: