Արագածոտնի մարզում 48-ամյա վարորդը 06-ով բախվել է ծառին. վարորդն ու 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 1-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 14:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 48-ամյա Սահակ Ասատրյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 AC 876 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի փողոցի թիվ 64 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ասատրյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 41-ամյա Սամվել Ասատրյանը, 71-ամյա Քնարիկ Ասատրյանը և 60-ամյա Մարուսյա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ն դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի