2361 դիտում
13:24 03-04-2019
Աննա Հակոբյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ, խոսել «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին
Աննա Հակոբյանն ԱՄՆ կոնգրեսականների մոտ ելույթում խոսել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին
«Առանց գեթ մեկ փամփուշտի, թավշյա, ամենախաղաղ հեղափոխության հերոսները»՝ հենց այսպես էին ներկայացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, թերթի գլխավոր խմբագիր եւ երկու հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանին ամերիկյան կոնգրեսականները՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հակոբյանին նվիրված հատուկ երեկոյի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ինքը Աննա Հակոբյանն իր ելույթում ներկայացնելով Հայաստանի ձեռքբերումներն՝ ընդգծել է, որ երկիրը լիարժեք ժողովրդավարության եւ իրական տնտեսական աճի ապահովման ճանապարհին է եւ այդ ճանապարհին ողջունելի է յուրաքանչյուր աջակցություն Հայաստանի բարեկամների կողմից:
Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ընդգծել է, որ Կոնգրեսն իր կողմից ամեն ջանք կգործադրի, որպեսզի Միացյալ Նահանգները Հայաստանին արժանի աջակցություն ցուցաբերի թե տնտեսական եւ թե քաղաքական առումով:
«Մենք ուզում ենք համոզված լինել, որ Հայաստանում ժողովրդավարությունը ոչ թե կպահպանվի, այլ որ այն կբարգավաճի եւ երկիրը լիարժեք զարգանա», - նշել է Սփիրը: Հայաստանի հեղափոխությունը տպավորել էր նաեւ Դեմոկրատական կուսակցության առավել ազդեցիկ կոնգրեսականներից մեկին՝ Ադամ Շիֆին, ով բազմաթիվ այլ կոնգրեսականների օրինակով, եկել էր անձամբ ծանոթանալու Աննա Հակոբյանի հետ:
«Մեզ անհրաժեշտ է մեր երկրների գործընկերությունը նոր մակարդակի բարձրացնել, որպեսզի օգնենք ձեր հրաշալի կառավարությանը հաջողության հասնել», - նշել է Շիֆը:
Եւս մեկ կարեւոր հարց, որի մասին խոսել է Հայաստանի վարչապետի տիկինը կոնգրեսականների առջեւ, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունն է, որի շրջանակներում հայ կանայք կոչ են անում աշխարհի բոլոր, այդ թվում եւ Ադրբեջանի կանանց իրենց ձայնը բարձրացնել հանուն խաղաղության, որպեսզի սահմանում չզոհվեն երիտասարդներ եւ ոչ մի կողմից:
Հավելենք, որ երկու շաբաթից ավելի տեւողությամբ Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում Հայաստանի վարչապետի տիկինը փորձելու է գումարներ հանգանակել «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների համար, որոնք զբաղվում են կրթաթոշակների եւ անապահով ընտանիքներին օգնությամբ, ինչպես նաեւ՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժօգնության ֆինանսավորմամբ: Բոստոնում, Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում Աննա Հակոբյանը հանդիպելու է նաեւ տեղի հայ համայնքի հետ:
Նմանատիպ նյութեր
1333 դիտում
23:13 08-11-2022
Աննա Հակոբյանը և Իսլանդիայի առաջին տիկինը քննարկել են «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մանրամասները
2983 դիտում
23:13 28-07-2020
ԱԺ փոխնախագահը միացել է Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»