Ֆրանսիայում աճուրդի են հանվել Նապոլեոնի գահը
Ֆրանսիայում աճուրդի է հանվել Նապոլեոնի գահը: Այն տեղի է ունենալու ապրիլի 7-ին Ֆոնտենբլոյում՝ Ֆրանսիայի միապետների պատմական նստավայրում, որտեղ 1814 թվականի գարնանը գահից հրաժարված կայսրը հրաժեշտ տվեց իր գվարդիայի, հայտնում է Tass գործակալությունը։
Մինչ այժմ համարվում էր, որ Նապոլեոնը 5 գահ Է ունեցել: Դրանցից մեկը գտնվում էր Տյուիլրիի պալատում, երկրորդը՝ Սեն Կլու դղյակում, երրորդը՝ Սենատում, որտեղ այն մնացել է մինչ օրս, իսկ չորրորդը՝ Օրենսդիր կորպուսում (ներկայումս՝ Ազգային ժողով), հինգերորդը՝ Փարիզի քաղաքապետարանում:
Կայսերական վեցերորդ բազկաթոռի սկզբնական գին է սահմանվել 80 հազար եվրոն: Լոտի պատմությունը փաստաթղթերով հիմնավորված է: XIX դարի վերջին ամերիկացի բարեգործ Մայքլ Հենրի դե Յանգը Նապոլեոնի այդ գահը նվիրել է Սան Ֆրանցիսկոյի Կերպարվեստի թանգարանին: