Մբապեն մեկնաբանել է Շուպո-Մոտինգի անհավանական վրիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն իր զորակցություն է հայտնել թիմակից Էրիկ Շուպո-Մոտինգին:
Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում՝ «Ստրասբուրի» հետ խաղում կամերունցին անհավանական կերպով արդեն դեպի դարպասը ընթացող գնդակի ճանապարհը փակեց, գոլ չեղավ, խաղն ավարտվեց 2:2 և ՊՍԺ-ն չկարողացավ ժամկետից շուտ չեմպիոն հռչակվել:
«Շատ ցավալի է: Այդպես կարելի էր այդ խաղն անվանել: Ամեն ինչ արեցինք հաղթանակի համար:
Էրիկ, ես քեզանից ավելի շատ եմ վրիպել այս մրցաշրջանում: Մենք մնում ենք միասնական թիմ և քեզ կաջակցենք մինչև վերջ», գրել է Մբապեն իր ինստագրամում: