1290 դիտում
21:09 11-04-2019
Ավագ Ավանեսյանը Բրյուսելում մասնակցել է «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» պլատֆորմին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ապրիլի 9-11-ը Բրյուսելում մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության՝ «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» երկրորդ Պլատֆորմի 19-րդ նիստին՝ նվիրված Արևելյան գործընկերության տասնամյակին, ինչպես նաև 2018-2020թթ. Աշխատանքային ծրագրի իրականացմանը, դրա շրջանակներում անդամ երկրների խնդրիներին և ձեռքբերումներին:
Նիստի ընթացքում քննարկվել են երկրների միջև առևտրային և միջտարածաշրջանային հարաբերությունների խորացումը, կառուցվածքային և գործարար միջավայի բարեփոխումները, թվային տնտեսության զարգացումը, ինչպես նաև ՓՄՁ ոլորտի զարգացման միտումները: Հատուկ անդրադարձ է եղել ՓՄՁ ոլորտում ֆինանսական միջոցների և արժեթղթերի շուկայի, ինչպես նաև տեղական տարադրամի հասանելիության բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:
Ավագ Ավանեսյանը նշել է, որ այժմ բազմակողմանի համագործակցության ձևաչափը առավել մեծ կարևորություն ունի քան, երբևէ՝ ընդգծելով, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագիր ունեցող երկրների ևոչ ԽՀԱԱԳգործընկեր երկրների կարիքները պետք է հաշվի առնվեն առանց տարբերակված մոտեցման:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչԽՀԱԱԳ գործընկեր երկրները կներկակացնեն առաջարկություններ ԵՄ աջակցության գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ: Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել ԵՄ անդամ երկրների ներգրավվածությունը:
Քննարկումների ընթացքում բարձր գնահատականի է արժանացել ՀՀ ՓՄՁ աջակցության գործիքակազմը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Փոքր և միջին ձեռներերեցության զարգացման ազգային կենտրոնի գործիքներին: Առաջարկ 1 ներկայացվել կազմակերպել աշխատանքային նիստ Հայաստանում՝ համապատասխան փորձի ուսումնասիրության և հետագայում տեղայնացման նպատակով:
Պլատֆորմի նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Արևելյան գործընկերության շրջանակներում վերջին զարգացումները, Արևելյան գործընկերության երկրներում գործարար ոլորտում տեղի ունեցած և առաջիկայում նախատեսվող զարգացումները, ռազմավարական առաջնահերթությունները, հաստատվել են պլատֆորմի, ինչպես նաև նրա ներքո գործող պանելների աշխատանքային ծրագրերը, 2018թ.-ին իրականացված աշխատանքներն ու ձեռբերումները:
Նմանատիպ նյութեր
2677 դիտում
13:40 26-05-2017
Մեր նպատակն է Հայաստանը դարձել դիմակայուն երկրի մոդել. Դավիթ Տոնոյանի ելույթը՝ ՄԱԿ-ի Գլոբալ Պլատֆորմին
Այս բաժնից
592 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
541 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
625 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար