1837 դիտում
15:42 18-12-2019
Հաբեթնակ Կուրղինյան․ Այս պահին ըմբիշների մարզավիճակը բավարար է
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 8-22-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց հավաքի և առաջիկա անելիքների մասին:
«Այս հավաքի ընթացքում ավելի շատ ուշադրություն ենք դարձնում ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանը, բայց դա չի նշանակում, որ գորգային աշխատանք չի լինելու, քանի որ Եվրոպայի առաջնությունից առաջ քիչ ժամանակ կա։ Հավաքը կտևի 14 օր։ Հաջորդ տարի կմասնակցենք միջազգային մրցաշարի Իրանում և ԵԱ-ից առաջ հավաք կանցկացնենք Երևանում, իսկ դրանից հետո կան երկու օլիմպիական վարկանիշային մրցաշարեր։ Հավաքականի հիմնական մասը երիտասարդ ըմբիշներ են, այս պահին նրանց մարզավիճակը բավարար է»,- նշեց մարզիչը:
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում ընթացող հավաքին մասնակցում են 32 ըմբիշներ:
Նմանատիպ նյութեր
1854 դիտում
19:48 11-04-2019
Հաբեթնակ Կուրղինյան․ Այս հավաքականն ունակ է օլիմպիական վարկանիշներ ձեռք բերել
1798 դիտում
15:34 25-07-2019
Հաբեթնակ Կուրղինյան․ Արսեն Հարությունյանին այս պարտությունը շատ բան տվեց
9841 դիտում
22:35 11-07-2017
Հաբեթնակ Կուրղինյան. Աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք կարող մեկնել
Այս բաժնից
3721 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2704 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2482 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ