1461 դիտում
10:01 16-04-2019
Աշխատանքից ազատվել է Լիոնում ՀՀ հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հետհեղափոխական փոփոխությունները նորանոր «հասցեներ» են ընդգրկում: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը: Ըստ մեր աղբյուրների՝ վերջինս, նոր իշխանությունների գնահատմամբ, չի բավարարում նոր ժամանակների ու «նոր Հայաստանի» պահանջներին:
Նշենք, որ Սարկիսով եղբայրները հայտնի գործարարներ են: Նիկոլայ Սարկիսովը կրտսեր եղբայրն է, իսկ բիզնեսների կառավարմամբ պաշտոնապես զբաղվում է ավագ եղբայրը՝ Սերգեյ Սարկիսովը: Նրանք պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի վերին հորիզոնականներում: Նրանց են պատկանում «Ռեսո» խմբի հետ կապված տարբեր ընկերությունների, այդ թվում՝ ապահովագրական, բանկային, լիզինգային, բժշկական և այլն, բաժնետոմսերի մեծ մասը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6567 դիտում
21:26 16-11-2017
Բակո Սահակյանն ընդունել է Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, բարերար Նիկոլայ Սարկիսովին
2861 դիտում
10:10 31-07-2018
Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ում 18 աշխատակից ազատվել է աշխատանքից. «Փաստ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը