Երևանում թերի ասֆալտապատումը վարորդների համար դարձել է պատուհաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 29 ՍԼ 262 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում ճանապարհի թերի ասֆալտապատման պատճառով մասամբ հայտնվել է փոսում, ինչի պատճառով էլ չի կարողացել առաջ ընթանալ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, իսկ Երևանի ՃՈ պպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը դեպքի մասին տեղեկությունը փոխանցել է Երևանի քաղաքապետարան, որպեսզի պատկան մարմինները ժամանեն ու խնդիրը լուծեն, հակառակ դեպում նոր սարքված ասֆալտը կամաց-կամաց նստում է, ինչն էլ դառնում է վթարների պատճառ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի