«Յուվենտուսի» բաժնետոմսերի արժեքը նվազեց 24%-ով՝ ՉԼ-ից դուրս թռնելուց հետո
«Յուվենտուսի» բաժնետոմսերը զգալի անկում են ունեցել գիշերը՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում «Այաքսից» կրած պարտությունից հետո (1:2):
Երեկ երեկոյան թուրինցիների բաժնետոմսի համար վճարում էին 1,69 եվրո, սակայն այսօր վաղ առավոտյան սակարկությունները մեկնարկել են 1,30 եվրո ցուցանիշից:
Այժմ բաժնետոմսերի արժեքը աստիճանաբար վերականգնվում է և կազմում է 1,41 եվրո, ինչը 16%-ով ցածր է երեկվա գներից: