1678 դիտում
19:26 18-04-2019
Լիտվայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի հայ-լիտվական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի հետ
Ապրիլի 16-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց Լիտվայի Սեյմասի Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր ղեկավար, Լիտվայի Սեյմասի պետական կառավարման և ՏԻՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գուոդա Բուրոկիենեին (Guoda Burokienė)։
Ողջունելով հյուրին՝ դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Գուոդա Բուրոկիենեին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ վերջինս իր նպաստը կբերի հայ-լիտվական խորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդմանը։
Լիտվայի Սեյմասի պատգամավորը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը և մասնակիցը լինել երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության խորացմանը։
Հանդիպման ընթացքում քնարկվեցին առաջիկա ամիսներին նախատեսվող բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացմանն ու համատեղ միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին և դրանց լիտվական կողմի հնարավոր աջակցությանը։
Նմանատիպ նյութեր
2619 դիտում
16:43 14-12-2016
Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի հայ-լիտվական բարեկամական խմբի անդամների հետ
Այս բաժնից
619 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
910 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
658 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով