211652_close_icon
views-count2844 դիտում article-date 20:53 19-04-2019

2018թ. ընթացքում, աշխատանքային ժամերին, ՀՀ ՊՆ «թեժ գծին» ստացվել է 41 125 զանգ

2018թ. ընթացքում, աշխատանքային ժամերին, ՀՀ ՊՆ «թեժ գծին» ստացվել է 41 125 զանգ: Զանգերի թվի նշանակալի աճ է գրանցվել մայիս-հունիս ամսին, երբ օրական ստացված զանգերի թիվը հատել է 200-ի շեմը: ՀՀ ՊՆ «թեժ գծի» մշտական հասանելիությունն ապահովելու նպատակով վարվում է նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին ստացված զանգերի վիճակագրություն՝ ստացված զանգերը գրանցվում են բազայում, որոնց անդրադարձ է կատարվում աշխատանքային ժամերին: 2018թ. ոչ աշխատանքային օրերին և ժամերին ստացվել է 11 457 զանգ: 2018թ. ընթացքում ստացված զանգերի վերաբերյալ միջին վիճակագրական տվյալները հետևյալն են. - Զանգերի միջին տևողությունը` 00:04:23 - Զանգի առավելագույն տևողությունը` 01:12:17 - Օպերատորներին միանալու համար սպասելու միջին տևողությունը` 00:01:05 - Բաց թողնված զանգերի քանակն արտահայտված տոկոսներով` 25%: «Թեժ գծի» օպերատորները զանգը ստանալուց հետո դասակարգում են այն ըստ հարցի և խնդրի տեսակի: 2018թ.-ին գերակշռել են տեղեկատվական բնույթի հարցերը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի մոտ քաղաքացիների ընդունելության կարգի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, նաև իրավական ակտերի մեկնաբանումը: Հունվար, հուլիս և օգոստոս ամիսներին գրանցվել են բազմաթիվ զանգեր զորակոչի կազմակերպման, ընթացքի, ԿԲՀ կողմից կայացրած որոշումների, ինչպես նաև «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի վերաբերյալ: Քաղաքացիները բարձրաձայնել են ժամկետային զինծառայողների առողջական վիճակի հետ կապված խնդիրներ: Բողոքներ են գրանցվել նաև զորամասերում անհրաժեշտ պարագաներ չտրամադրելու, արձակուրդային գումարներ չփոխանցելու, ճանապարհածախսը չփոխհատուցելու, սննդի որակի վերաբերյալ: Պայմանագրային զինծառայողների և սպաների խնդիրներին վերաբերող հարցերն ավելի քիչ են, ընդհանուր առմամբ` 6%: Բողոքները վերաբերում են հիմնականում աշխատավարձի, արձակուրդի, տեղափոխումների և ծառայությունից արձակվելու հետ կապված հարցերին: ՀՀ ՊՆ թեժ գծին ուղղված յուրաքանչյուր բողոք, խնդիր գտնվում է պաշտպանության նախարարության ամենօրյա ուշադրության ներքո: 2018թ.-ին ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված զանգերի վերաբերյալ հաշվետվությունը կարող եք ներբեռնել [url=http://www.mil.am/files/LIBRARY/BAREVARQUTYUN/2018-tarekan.pdf]հետևյալ հղումով[/url]:

Նմանատիպ նյութեր