730 դիտում
20:10 25-04-2019
ՍԱՏՄ ղեկավար. այսօրվանից հայտարարում ենք անասնաբուժության հանրայնացման ժամանակաշրջան
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ, կազմակերպել են «Գիտության և գիտական հաստատությունների դերն անասնաբուժության ոլորտի զարգացման գործում» խորագրով գիտաժողով՝ նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան: Գիտաժողովին մասնակցում էին ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացուցիչներ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, դասախոսներ, անասնաբույժներ, ինչպես նաև ուսանողներ:
Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ողջույնի իր խոսքում շնորհավորելով ոլորտի բոլոր մասնակիցներին, ասել է, որ մոտեցումն ուսումնական գործընթացին արմատապես փոխվելու է: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում կառուցվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած անասնաֆերմա, որն անասնաբույժ ուսանողների համար լսարանից դուրս սովորելու և աշխատելու սիրելի վայր լինելուց զատ հնարավորություն կտա լավ մասնագետ դառնալու: Ենթակառույցների բարելավման ուղղությամբ մյուս քայլը կլինի անասնաբուժական կլինիկայի վերազինումը և սիմուլացիոն կենտրոնի հիմնումը:
«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ՍԱՏՄ-ի մեր գործընկերները պատրաստակամություն են հայտնել ոչ միայն վերապատրաստել մեր դասախոսներին, այլև հնարավորություն տալ մեր ուսանողներին գործնական պարապունքներ անցկացնել իրենց արդիական լաբորատորիաներում»,- ասել է պարոն Ուռուտյանը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է Անասնաբույժի միջազգային օրը մեր երկրում կարևորելու և առաջին անգամ պետական մակարդակով նշելու մասին: Հույս հայտնելով, որ սա կլինի շարունակական Տեսչական մարմնի ղեկավարը նշել է,- «Կարծում եմ կկարողանանք ցույց տալ, թե ինչ է անասնաբուժությունը և երիտասարդների մեջ դեպի այս մասնագիտություն կսերմանենք այն սերը, որը մենք ենք ունեցել: Մենք պետք է հասնենք նրան, որ հասարակության բոլոր շերտերը հասկանան և կարևորեն անասնաբույժի դերն ու նշանակությունը մեր երկրի համար»: Մենք այսօրվանից հայտարարում ենք անասնաբուժության հանրայնացման ժամանակաշրջան՝ ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:
Գիտաժողովի ընթացքում գիտական շրջանակների ներկայացուցիչները ներկայացրել են կենդանիներին վերաբերող տարբեր հիվանդություններ՝ մասնավորապես անդրադառնալով այն հիվանդություններին, որոնք ընդհանուր են մարդու և կենդանիների համար, ներակայացրել դրանց տարածման, կանխարգելման, բուժման վիճակագրությունը, խոսել արդիական մեթոդների ներդրման անհրաժեշտության մասին:
[b]
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1272 դիտում
18:42 27-11-2019
Անասնաբուժության դերի բարձրացումն այլընտրանք չունի. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
708 դիտում
18:34 07-04-2021
Առանց կայացած անասնաբուժության երկրի տնտեսությունը զարգանալ չի կարող. Տեսչական մարմնի ղեկավար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան