211652_close_icon
views-count1275 դիտում article-date 18:42 27-11-2019

Անասնաբուժության դերի բարձրացումն այլընտրանք չունի. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ջանքերով՝ Դիլիջանում նոյեմբերի 26-27-ին անցկացվել է «Հայաստանում անասնաբուժության զարգացման հետքերով» երկօրյա համաժողովը, որի նպատակն էր մասնակիցների հետ վերհանել ոլորտում առկա խնդիրները, քննարկել դրանց լուծման տարբերակները: Սա նաև լավագույն հնարավորություն էր մասնագիտական փորձի փոխանակման ու նոր կապերի հաստատման, անասնաբուժական ոլորտում պետական և մասնավոր կառույցների կատարած աշխատանքների և սպասվելիք գործընթացների ներկայացման համար: Համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՄԱԿ-ի ՊԳԿ ազգային համակարգող Զարուհի Բեգլարյանը, «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Արման Օհանյանը, ներկայացուցիչներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, ոլորտային մատակարար ընկերություններից, ինչպես նաև երկրի բոլոր մարզերը ներկայացնող անասնաբույժներ: Ողջունելով մասնակիցներին՝ Տեսչական մարմնի ղեկավարը խոսել է մասնագիտության կարևորության, դրա դերի բարձրացման, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներն ու առաջնահերթությունները հստակ տարանջատելու մասին: Նա հորդորել է ամենայն պատասխանատվությամբ ու հետևողականությամբ մոտենալ կենդանիների պատվաստումների և արյունառման գործընթացին, գրանցամատյաններում գրառումներն անել բարեխղճորեն՝ զգուշացնելով անփութության դեպքում առաջացող բարդությունների մասին: Կենդանիների հաշվառման և համարակալման 2020-ից ներդրվող եռամյա ծրագիրն է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարի տեղակալը: Պարոն Գաբրիելյանը շեշտել է, որ բազմաթիվ խնդրաhարույց հարցեր այս մեկնարկով ինքնին լուծում են ստանում և՝ որ դրա իրականացման հարցում մեծ է լինելու իրենց՝ անասնաբույժների, դերը: ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Լիլիթ Սարգսյանը մասնակիցներին է ներկայացրել կենդանիների բակային մորթից սպանդանոցայինի անցնելու ուղիները, առաջինի բացասական հետքը և երկրորդի անհրաժեշտությունն ու առավելությունները: Այսօր հանրապետությունում գործում են 17 տարբեր հզորության սպանդանոցներ, ևս 25-ը գտնվում են կառուցման և վերանորոգման փուլում: Երկրում առկա սպանդանողների հզորություններն բավարար են բնակչության պահանջարկը բավարարելու համար: Համաժողովն անցել է ակտիվ հարցուպատասխանի, հետաքրքիր քննարկումների մթնոլորտում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր