1048 դիտում
12:50 26-04-2019
Տիգրան Ավինյանը քննարկում է անցկացրել պետական ծառայությունների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել պետական ծառայությունների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկում:
Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ձեռնարկվելիք բոլոր բարեփոխումների հիմքը կառավարության ծրագիրն է, որով կառավարության առաջնային խնդիրների թվում են սահմանվել ոչ արդյունավետ, անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը, գործառույթների ծախսատարության գնահատումը և ծախսերի նվազեցմանն ուղղված շարունակական բարեփոխումների իրականացումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացումը, ավտոմատացումը և թվայնացումը, «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը։
Փոխվարչապետը հավելել է, որ հանրային ծառայությունների արդիականացումը ոչ միայն հնարավորություն կտա քաղաքացիներին լիարժեք իրացնել իրենց իրավունքները, այլև խթան կդառնա տնտեսական հեղափոխության համար։
Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ոլորտում առկա հիմնական խնդիրների շուրջ, հնչել են առաջարկություններ մատնանշված խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմների մշակման վերաբերյալ: Կարևորվել է, որպեսզի պետական ծառայությունների մատուցման ոլորտում ներդրվեն քաղաքացիների կարծիքը ստանալու, ծառայությունների մոնիտորինգի և արդյունավետության գնահատման մեխանիզմներ, պատշաճ վիճակագրական գործիքներ, որոնք հնարավորություն կտան իրական ժամանակում շտկելու առկա թերությունները, բարձրացնելու մատուցվող ծառայությունների որակը։
Տիգրան Ավինյանի կողմից շեշտվել է, որ պետական ծառայությունների մատուցման ոլորտում պետք է վարվի միասնական պետական քաղաքականություն, պետք է համախմբվեն բոլոր ջանքերը պետական ծառայությունների մատուցումը որակյալ, հասանելի և արդյունավետ դարձնելու ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
1096 դիտում
23:21 13-11-2023
ԱԺ-ում բարեգործության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ աշխատանքային քննարկում է կազմակերպվել
3457 դիտում
17:12 04-07-2017
Շարունակվում են ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները
Այս բաժնից
754 դիտում
23:08 05-11-2024
Նախագահն ընդունել է հայաշատ Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը
754 դիտում
22:37 05-11-2024
Մեկնարկել է «Հայաստան-Իրան. համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» համաժողովը
913 դիտում
21:59 05-11-2024
Երևանի թենիսի ակադեմիան կունենա 6 բաց և 4 փակ կորտ