1505 դիտում
15:00 26-04-2019
Արցախի պատվիրակությունը Որուգվայում շարունակում է քաղաքական հանդիպումները
Մոնտեվիդեոյում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը քաղաքական հանդիպումների շարքը լրացրել է 2019 թ. աշնանը կայանալիք Ուրուգվայի նախագահական ընտրություններում առաջադրված իշխող և ընդդիմադիր առաջատար քաղաքական ուժերի թեկնածուների հետ:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, խորհրդարանում Սենատոր Լուիս Լակաժե Պոի հետ հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավար Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախում պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը քննարկել են Ուրուգվայի և Արցախի միջխորհրդարանական կապերի ստեղծման և խորացման, ինչպես նաև հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Ուրուգվայի մայարաքաղաքի նախկին քաղաքապետ Դանիել Մարտինեսի խնդրանքով նախարար Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին:
Ուրուգվայի արդյունաբերության, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Կարոլինա Կոսսեի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել իշխող «Լայն ճակատ» կոալիցիայի կենտրոնական գրասենյանկում, այլ հարցերի շրջանակում մտքեր են փոխանակվել Ուրուգվայում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման հնարավորությունների մասին:
Անկախ Ուրուգվայում առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներից, կողմերը արժևորել են շփումների շարունակականությունը:
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
15:05 09-10-2021
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորական ջոկատների հետ
1099 դիտում
18:05 10-06-2023
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Այս բաժնից
1525 դիտում
12:44 09-02-2025
Կարիբյան ծովում 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
913 դիտում
12:35 09-02-2025
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում․ Պեսկով
1198 դիտում
11:50 09-02-2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ. NY Post