Ռուսաստանը հրապարակել է իր նոր МС-21-300 օդանավի թռիչքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
YouTube-ում ներկայացվել է փորձնական ուղևորատար МС-21-300 օդանավի թռիչքը, որը մինչ այդ ուղիղ չվերթ էր կատարել Իրկուտսկից Ուլյանովսկ:
Ուլյանովսկում ինքնաթիռը կներկեն, որից հետո այն կմեկնի Մերձմոսկովյան Գրոմովի օդանավակայան, որտեղ կշարունակվեն փորձնական թռիքչները:
МС-21 ինքնաթիռը հավաքվում է Իրկուտսկի ավիագործարանում: МС-21-300-ը հանդիսանում է դրա բազային տարբերակը՝ մինչև 211 ուղևոր տարողությամբ, ինչպես նաև ծրագրվում է 165 ուղևոր տարողությամբ МС-21-200 սերիական արտադրանքը:
Այդ ինքնաթիռի առաջին նմուշը հավաքվել է 2017 թվականին, ներկա պահին МС-21-ն էլ է փորձնական թռիչքների փուլում գտնվում: