1254 դիտում
15:13 30-04-2019
Արդարադատությունը կդառնա շատ կանխատեսելի, շատ էժան և արագ. ՀՀ-ում ներդրվել է էլեկտրոնային արդարադատության համակարգ
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագիրը:
«[url=https://armenpress.am/arm/news/973177.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` ծրագրի շրջանակում ստեղծվել է E-court համակարգը: Ծրագրի նպատակն է մշակել և ներդնել էլեկտրոնային դատարանների, այդ թվում` էլեկտրոնային հայցերի ներկայացման համակարգ, որը կապահովի առցանց հաղորդակցություն դատարանների և դատարանից օգտվողների միջև, կբարելավվի դատական գործերի նյութերին և դատական տեղեկատվությանն առավել լայն հանրային հասանելիությունը, կնպաստի դատավարական գործընթացների հեշտացմանը, արագացմանը և ծախսերի նվազեցմանը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծրագրում դեռևս բացեր կան, սակայն իրենք արագ քայլերով աշխատում են այդ բացերի ուղղությամբ:
«Այս ծրագիրն արդարադատությունը դարձնելու է շատ կանխատեսելի, շատ էժան և արագ: Մենք պետք է աշխատենք այս համակարգվածությունը դարձնել համընդհանուր մատչելի բոլորի համար, ինչն էլ կմեծացնի իրավունքների պաշտպանվածությունը ՀՀ-ում»,- նշեց Զեյնալյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/973177.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2162 դիտում
17:27 11-07-2016
ՀՀ քննչական կոմիտեում ներդրվել է քրեական գործերի վարույթների էլեկտրոնային արխիվացման համակարգ
2346 դիտում
23:08 17-07-2021
Պատվաստման գործընթացն առավել հարմարավետ դարձնելու համար ներդրվել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ. ԱՆ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»