1471 դիտում
18:03 30-04-2019
«Երբեք չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին». Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդա
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Չեխ պատագամավորները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ նրանք ծաղիկներ են խոնարհել ու լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները: «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում Մարեկ Բենդան գրել է. «Մարդկության չարությունը՝ մարդկության դիմաց: Երբեք չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
802 դիտում
20:31 02-08-2023
Անհրաժեշտ է միջազգային մակարդակով երկխոսություն սկսել Լաչինն ապաշրջափակելու համար․ Մարեկ Բենդա
649 դիտում
14:22 17-01-2023
Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը՝ առանց որևէ նախապայմանի. Չեխիա- Հայաստան բարեկամական խմբի ղեկավար