Ասանժի նկատմամբ դատավճիռ է կայացվել
Լոնդոնյան դատարանը WikiLeaks-ի հինադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ վճիռ է կայացրել։ Այդ մասին հաղորդում է Washington Post պարբերականը։
Դատարանը վճռել է գրավի դիմաց ազատ արձակվելու մասին պայմանների խախտման գործով Ասանժին 50 շաբաթով կալանավորել։
Վերջինիս արտահանձնելու հարցով լսումները շարունակվելու են մայիսի 2-ին, Վեսթմինսթրյան դատարանում։