Բացահայտվել է ԱՄՆ-ի միջուկային արսենալի քանակը
ԱՄՆ-ն մոտ 3.8 հազար միջուկային մարտագլխիկ ունի, որոնցից 1750-ը տեղակայված են բալիստիկ հրթիռների ու ռազմավարական ռմբակոծիչների վրա, ևս 2050-ը գտնում են պահեստարաններում։
Այդ մասին նշված է The Bulletin of the Atomic Scientists-ի տարածած հետազոտական հոդվածում։
Հետազոտողների գնահատականով՝ 1300 մարտագլխիկ տեղադրված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վրա, 300 ավիառումբ՝ ամերիկյան ռազմաբազաներում, և 150-ը պահվում է Եվրոպայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներում։
Բացի այդ, շուրջ 2400 հնացած մարտագլխիկ հանվել է մարտական հերթապահությունից, դրանք պետք է վերականգնվեն մինչև 2030 թվականը։