82-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին վիրահատվել է
Իտալիայի նախկին վարչապետ, 82-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին վիրահատվել է։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են ապրիլի 29-ի երեկոյան: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրա մոտ բարակ աղու անանցանելիություն է առկա:
Բժիշկների խոսքով՝ վիրահատությունը հաջող է անցել, հիվանդի վիճակը լավ է, և նրան դուրս կգրեն մի քանի օրից:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2 տարի առաջ Բեռլուսկոնին սրտի լուրջ վիրահատություն էր տարել: