Չելյաբինսկի շրջանում տեղի է ունեցել զանգվածային սպանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանի Նյազեպետրովսկ քաղաքում տեղի է ունեցել զանգվածային սպանություն:
Մասնավոր բնակարանում հայտնաբերվել են չորս մեծահասակների և քառամյա երեխայի դիեր, բոլորը դանակի հարվածներից ստացած վերքերով:
«Հայտնի է, որ տանտերերին՝ տղամարդուն և նրա ընկերուհուն, հյուր են եկել ընկերուհին՝ երկու երեխաներով, և եվս մեկ տղամարդ: Տանը ալկոհոլ են օգտագործել», հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
Տանը նաև մանկական սայլակ են գտել, որտեղ փոքրիկ երեխա է եղել: Նա ողջ է և գտնվում է հիվանդանոցում, բժիշկները գնահատում են նրա վիճակը: Սպանված կանանցից մեկն ուներ անչափահաս երեխա, որն այդ պահին տատիկի տանն է եղել:
Սկսվել է հետաքննություն: Գործի վերահսկողությունը իր վրա է վերցրել ՌԴ քննչական ծառայությունը: