Սաակաշվիլին ԱՄՆ-ում բացել է վրացական օղու արտադրության գործարան. հումք կծառայի Կալիֆոռնիայի խաղողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Մորիսվիլ քաղաքում բացել է «Լազիկայի ճաճա» անվամբ ավանդական վրացական օղի արտադրող David’s Distillery գործարանը: Այդ մասին հաղորդել է [url=https://www.apsny.ge/2019/pol/1557512210.php]Georgia Online[/url]- ը:
Ֆեյսբուքյան էջում Սաակաշվիլին հրապարակել է գործարանի աշխատանքի մեկնարկի մասին պատմող տեսանյութ:
Ամերիկյան շուկայում վրացական ճաճայի համար հումք կծառայի Կալիֆոռնիայի խաղողը: Գործարանն օրական կկարողանա արտադրել մի քանի տոննա օղի:
Գործարանի բացման արարողության ժամանակ իր ելույթում Սաակաշվիլին Վրաստանն անվանել է «խոհարարական գերտերություն»: