Աֆղանստանում պայթյունի հետևանքով 5 երեխա է մահացել
Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերատ նահանգում իրականացված պայթյունի հետևանքով 5 երեխա մահացել է, ևս 20 հոգի ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ անհայտ խմբավորումը պայթեցրել է մոտոցիկլը, որին ամրացված է եղել պայթուցիկ սարք։
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։