211652_close_icon

ԵԱ. Սամբոյի Հայաստանի հավաքականը երրորդն է թիմային հաշվարկում

views-count1901 դիտում article-date 17:51 20-05-2019
Սամբոյի Հայաստանի հավաքականն Իսպանիայի Խիխոն քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել է մեկ ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալով: Մարզական սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով երրորդ տեղն է գրավել թիմային պայքարում: Թիմային հաշվարկում հաղթել է Ռուսաստանի թիմը (5-2-2), իսկ վրացիները գրավել են երկրորդ տեղը (2-1-2): Հիշեցնենք, որ մարզական սամբոյի մրցաշարում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) և Վահագն Չալյանը (82 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: Մարտական սամբոյի մրցաշարում Ջոն Բալայանը (52 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Պողոս Բադալյանը (57 կգ)՝ բրոնզե: Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 19 մարզիկով: Մեդալների համար պայքարեցին 29 երկրների մոտ 230 մարզիկներ:

Նմանատիպ նյութեր