1390 դիտում
12:53 21-05-2019
Նիկոլ Փաշինյանը կարևորեց կառավարության հետ գիտական հանրության մշտական կապը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է կառավարության հետ գիտական ու փորձագիտական հանրության մշտական հաղորդակցության մեջ լինելը:
«[url=https://armenpress.am/arm/news/975518.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 21-ին Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ընթացքում:
«Շատ ուրախ եմ, որ այսպիսի գիտաժողով է կազմակերպվել, այսպիսի լուրջ մոտեցմամբ: Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն գործընթացներում, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր կատարվում են: Կառավարությունը չպետք է լինի մեկուսացված, և գիտական ու փորձագիտական հանրության հետ պետք է լինի մշտական հաղորդակցության մեջ: Ես համոզված եմ, որ այս քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրագործվեն ու ավելի երկարաժամկետ նշանակություն կունենան»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1046 դիտում
15:09 11-02-2021
2020-ին ընդամենը 2 ոլորտում ունենք աճ. Նիկոլ Փաշինյանը կարևորեց լիզինգի ծրագիրը
1182 դիտում
15:01 02-03-2022
Վահագն Խաչատուրյանը կարևորեց նախագահի ներդաշնակ աշխատանքը հասարակության և պետական կառույցների հետ
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
814 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր