2249 դիտում
09:37 22-05-2019
Կենսաթոշակ հաշվարկելը դժվարացել է․ արխիվային տեղեկանքները դարձել են անհասանելի․ «Ժողովուրդ».
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քաղաքացիները, որոնք հասնում են կենսաթոշակային տարիքի, հաճախ հայտնվում են լուրջ խնդրի առաջ, աշխատանքային ստաժը հաշվարկելու ժամանակ քաղաքացու համար արխիվային տեղեկանքները դարձել են անհասանելի: Նրանք չեն կարող արխիվից ձեռք բերել իրենց աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքները:
Այս խնդրի միակ լուծումը դատարան դիմելն է: Բայց կենսաթոշակային տարիքի հասած շատ քաղաքացիներ չեն դիմում այդ քայլին տարիներ տևող դատական քաշքշուկներից խուսափելու համար: Ավելին՝ դեռ հայտնի էլ չէ՝ կլուծվի նրանց հարցը, թե ոչ:
Մինչ այդ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս կապակցությամբ ասել է. «Օրենքով սահմանված է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, և այդ փաստաթղթերի առկայության դեպքում է, որ դիտարկվում է նրա՝ կենսաթոշակի իրավունքը: Եթե չկա փաստաթուղթ, ուրեմն նա չի աշխատել: Ասում է՝ աշխատել եմ, բայց թղթերը չկան, ո՞նց հավատանք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1374 դիտում
10:49 02-12-2021
Արման Թաթոյանն ահազանգում է, իսկ Սյունիքի մարզպետարանը «անհասանելի է դարձել»․ «Ժողովուրդ»
2070 դիտում
11:28 04-07-2019
Ինչով է զբաղվելու Պուտինը 2024 թվականից հետո. ՌԴ նախագահը դժվարացել է կանխատեսումներ անել
Այս բաժնից
1366 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
844 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»