211652_close_icon
views-count1177 դիտում article-date 16:25 24-05-2019

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)»,-ասված է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր