211652_close_icon
views-count1977 դիտում article-date 09:13 29-05-2019

ՔՊ կուսակցության վարչության անդամի ընտրության ակտիվ քարոզարշավ է ընթանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի ընտրության ակտիվ քա­րոզարշավ է իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի և կանոնադրության մշակումը, այն ներկա­յացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հաստատվել վերջինիս կողմից: Ինչպես հայտնի է՝ հուն­վար ամսից երկու աշխատանքային խումբ էր ձևավորվել, որոնցից մեկում քննարկվել է կուսակցության կանոնադրությունը, մյուսում՝ նոր ծրագիրը: Դրանցից մեկը համակարգում էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, մյուսը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Մեր տեղեկու­թյուններով՝ համագումարի ժամանակ պատրաստվում են երկու փուլով ներկայացնել այս ամիսների աշ­խատանքը և ընդունել դրանք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր