211652_close_icon

Պուտինի հրամանագրով Սիմֆերոպոլի օդանավակայանն այսուհետ կկրի Հովհաննես Այվազովսկու անունը

views-count15184 դիտում article-date 16:03 31-05-2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Սիմֆերոպոլի օդանավակայանին շնորհվել Է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը: Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, համապատասխան հրամանագիրը հարպարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: «Որոշում եմ Հայրենիքի հանդեպ առանձնահատուկ վաստակ ունեցող անձանց անունները շնորհել հետեւյալ օդանավակայաններին՝… Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանին՝ Հ.Կ. Այվազովսկու անունը»,-ասված է փաստաթղթում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ մայիսի 31-ից։

Նմանատիպ նյութեր