211652_close_icon

ՌԴ քաղաքացիների մեծ մասը քվեարկել է Սիմֆերոպոլի օդանավակայանը Հովհաննես Այվազովսկու անունով կոչելու օգտին

views-count5884 դիտում article-date 23:12 03-12-2018
Ղրիմի Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանակոչելու քվեարկությունում մասնակիցների մեծ մասը կողմ է արտահայտվել այն հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով կոչելու օգտին։ Այս մասին հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն: Օդանավակայանը Այվազովսկու անունով կոչելուն կողմ է քվեարկել 133 հազար 154 մարդ կամ հարցման մասնակիցների 52 տոկոսը: Լավագույն եռյակում են հայտնվել նաև կայսրուհի Եկատերինա Երկրորդը (73 հազար 134 ձայն) և ծովակալ Պավել Նախիմովը (48 հազար 915 ձայն): Ղրիմի օդանավակայանի անվանակոչման հարցմանը մասնակցել է ավելի քան 255 հազար մարդ: Վերջնական արդյունքները կհայտարարվեն վաղը՝ դեկտեմբերի 4-ին: Նախագծի շրջանակներում նշանավոր մարդկանց անուններով են կոչվելու ՌԴ 47 օդանավակայաններ:

Նմանատիպ նյութեր