ՉԼ-ի եզրափակիչում խաղադաշտ մտած կիսամերկ դերասանուհին բացատրել է իր արարքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան դերասանուհի և մոդել Քինսի Վոլանսկին, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» խաղի ժամանակ կիսամերկ վիճակում ներխուժել էր խաղադաշտ, պարզաբանել է իր այդ արարքի շարժառիթները:
«Ես ներխուժեեցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ!!! Կյանքը տրված է, որպեսզի խելահեղություններ անես, գժական բաներ, որոնք կհիշես ամբողջ կյանքում», գրել է Վոլանսկին իր ինստագրամի էջում:
Հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան ստիպված էր առաջին խաղակեսում կանգնեցնել խաղը և սպասել, մինչև Վոլանսկուն անվտանգության ծառայության աշխատակիցները խաղադաշտից դուրս կբերեին: