Սաակաշվիլին պատմել է, որ մարիխուանա է ծխել և այն իրեն դուր չի եկել
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «1+» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ Ամստերդամում ուսանողական տարիներին մարիխուանա է ծխել, ինչը իրեն բոլորովին դուր չի եկել, հայտնում է Ria Novosti-ն։
«Երբ ես ուսանող էի, մարիխուանա փորձեցի։ Սակայն ինձ դուր չեկավ այն։ Ինձ դուր չի գալիս նրա համն ու հոտը։ Այդ իսկ պատճառով դրա երկրպագուն չեմ»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը։
Վերջինս Նիդերլանդներում էր բնակվում մինչև այն պահը, երբ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով վերականգնվեց իր ուկրաինական քաղաքացիությունը։ Հրամանագրի՝ ուժի մջ մտնելու հենց հաջորդ օրը Սաակաշվիլին վերադարձել է Ուկրաինա։